«Ո՞րն է այս իրադարձության քաղաքական համատեքստը»․ Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սոցցանցերում և մամուլում շատ ակտիվ քննարկվում է Ռուսաստանի կողմից ուկրաինական Դնեպր քաղաքին բալիստիկ հրթիռով հարվածելու փաստը: Որն է այս իրադարձության քաղաքական համատեքստը, որն անհրաժեշտ է իմանալ, հատկապես քաղաքագիտական ոլորտի մասնագետներին: Առաջին և կարևոր հետևությունը, որ ես արել եմ, նախկինում ևս մի քանի գրառումներում և հրապարակումներում բարձրաձայնած, այն է, որ պատերազմը ունի իր կոնկրետ շահառուները, հանձինս ռազմական առումով մեծ տերությունների, որոնք գլոբալ քաղաքական գործընթացներում հենվում են ռազմական բաղադրիչի և ջերմա-միջուկային զենքի օգտագործման սպառնալիքի վրա: Այս պատերազմը հոյակապ փորձադաշտ է նորագույն զինատեսակների փորձարկման և կատարելագործման համար և՝ Արևմուտքի, և՝ Ռուսաստանի համար: Ռուսական հիպերձայնային հրթիռը որը կարող է կրել նաև միջուկային մարտագլխիկ, հնարավոր չէ ոչնչացնել ներկա հակահրթիռային պաշտպանության միջոցներով, որն իհարկե սենսացիա է հատկապես ԱՄՆ համար: Պատահական չէր, որ Վաշինգթոնին Մոսկվայից նախօրոք զգուշացրել էին հրթիռի կիրառման մասին, այսինքն «ոչնչացրեք, եթե կարող եք»: Արևմտյան ռազմարդյունաբերական համալիրը ևս բազմաթիվ զինատեսակների փորձարկումներ է անում՝ տանկեր, հակատանկային ականանետներ, ԱԹՍ-ներ, հեռահար հրետանի և այլն: Մի խոսքով, երբ մենք ցավ ենք ապրում զոհերի համար, ռազմարդյունաբերական հատվածը իր գործն է անում: Երկրորդ իրողությունը դա արևմտյան պատժամիջոցների քաղաքականության հանդեպ աճող անվստահությունն է: Ինչ է ստացվում, 40-50 տարի պատժամիջոցների տակ գտնվող երկրներ, ՌԴ, Իրան, Հյուսիսային Կորեա, հետ չեն մնում նորագույն բարդ տեխնոլոգիաներով արդիական զինատեսակների ստեղծման և արտադրության ոլորտում: Երրորդը իրողությունը, որն ի դեպ ևս նորույթ էր շատերիս համար ուկրաինական հացահատիկի, որպես պարենային անվտանգության համաշխարհային նշանակության գործոնի ցցուն բացահայտումն էր, պարզվեց, որ այն մեծ մասնաբաժին ունի Եվրոպայի, Աֆրիկայի և եվրասիական գուտու բազմաթիվ երկրների պարենային մատակարարումներում: Ոչ պակաս կարևոր՝ էներգակիրների հետ համեմատած: Եվ ևս մեկ բացահայտված իրողություն: Պարզվեց, որ «հանուն ժողովրդավարության» պատերազմը օգնեց դատարկել զինապահեստները հին և նոր պահանջներին չհամապատասխանող սպառազինություններից, որոնք իրենց դարն ապրած զինատեսակներ էին: Դրանց փոխարեն ռազմարդյունաբերական համալիրները նոր եկամտաբեր պատվերներ ստացան: Ոմանք հարստացան, ոմանք էլ դեռ սերնդե սերունդ ընկան պարտքերի ու վարկերի տակ»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |
«Դոգի ասածները չեն հերքվում և փաստի կարգավիճակ են ստանում». Կարեն Հեքիմյան
4502:36«Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5801:54«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի չընդունելը տրամաբանական չի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5301:48«Սահմանազատված սահմանին դիտորդ ունենալու կարիք չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5601:24«Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները». Սևակ Հակոբյան
5801:12«Գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ ու գրիչով խազեր եմ քաշում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5900:12