Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Ո՞նց ա դառնում, որ Ֆրանցիսկոսը պուպուշ ա, Գարեգինը՝ քըխ»․ Հակոբ Կարապետյան

102
Այսօր, 16:48
«Ո՞նց ա դառնում, որ Ֆրանցիսկոսը պուպուշ ա, Գարեգինը՝ քըխ»․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի նախկին խոսնակ, Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի գրառումը․ «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իրեն օրհնված է զգում Հռոմի պապի հետ հանդիպումներից ու զրույցներից, դրա մասին նա մեզ պատմեց իր բազմաթիվ հրապարակումներում, որտեղ, չարաշահելով մեծատառերը, Ֆրանցիսկոսին մեծարում էր գերադրական պատվանուններով։ Դա ուղղակի հարգանք չէ այլ պետության կամ այլ եկեղեցու ղեկավարի հանդեպ, դա ընդգծված ակնածանք է և խոնարհում, այդպես սովորաբար անում են տվյալ եկեղեցու դավանորդները։ Իհարկե, կրոնը խիստ անձնական գործ է, բայց կարծեմ Հակոբյանների ընտանիքը ՀԱԵ դավանորդ է ու առավել ևս, մասնավոր այցով չէր գնացել Վատիկան. նա իր ամուսնու հետ միասին ներկայացնում է երկիր, որի բնակիչների ճնշող մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են։
Իսկ ՀԱԵ հոգևորականության, էլ չեմ ասում, Վեհափառ Հայրապետի հանդեպ էսպիսի պիետետ երբևէ չենք տեսել նրանց կողմից։ Կասեն՝ որովհետև մեր եկեղեցին, օդում կախված լուրերի համաձայն, թաղված է կոռուպցիայի մեջ, և այլն։ Իսկ կաթոլիկ եկեղեցում տարածված կոռուպցիայի, մանկապղծության, մաֆիոզ կապերի մասին հեչ չեք լսե՞լ։ Վստահ եմ, որ լսել եք։ Ուրեմն ո՞նց ա դառնում, որ Ֆրանցիսկոսը պուպուշ ա, Գարեգինը՝ քըխ։ Իրականում, սա նույն օպերայից ա, ինչ Էրատոն, Պապ թագավորը, ակադեմիական քաղաքն ու մնացած տվյալ պահին «մոդայիկ» բաները՝ պատմական ու արդի իրողությունների ծանծաղ ընկալում, զրոյին ձգտող բովանդակություն ու լիքը ձևեր»։

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան