Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Պարզվեց` պետությունը ունի հույժ կարևոր մեկ հարց` արագաչափերի հարցը». Արմեն Դուլյան

61
Երեկ, 23:54
«Պարզվեց` պետությունը ունի հույժ կարևոր մեկ հարց` արագաչափերի հարցը». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջապես...
6 տարի առաջ իշխանության եկածները խոստանում էին պարբերաբար հանրաքվեներ անցկացնել եւ պարզել մեր՝ շարքային քաղաքացիներիս կարծիքը պետական ամենակարեւոր ու ամենահրատապ խնդիրների վերաբերյալ...
Բայց ոչ մի հանրաքվե այդպես էլ չեղավ՝ կամ պետությունը կարեւոր ու հրատապ ոչ մի խնդիր չուներ, կամ էլ մեր կարծիքը իշխանավորներին, մեղմ ասած, չէր հետաքրքրում...
Այսօր նշանակալի օր է՝ վերջապես պարզվեց, որ պետությունը այնուամենայնիվ ունի հույժ կարեւոր եւ անհետաձգելի մի հարց, որից կախված է Հայաստանի ապագան... Առաջիկայում մեզ սպասում է համազգային հանրաքվե՝ արագաչափերի հարցով...»։

Աղբյուրը`   Արմեն Դուլյան