Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո

90
Երեկ, 22:00
«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո

Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի. այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
Նրա խոսքով, Ուկրաինան կարող է ֆրանսիական հեռահար հրթիռներ օգտագործել Ռուսաստանի տարածքում «ինքնապաշտպանության տրամաբանությամբ»։ Նա, սակայն, չի հաստատել, որ Կիևն արդեն օգտագործել է ֆրանսիական զենք։

«Սկզբունքը հաստատված է... Նախագահ Զելենսկիին ուղղված մեր ուղերձները դրական ընդունվեցին»,- նշել է դիվանագետը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ արևմտյան դաշնակիցները չպետք է որևէ սահմանափակում մտցնեն Ուկրաինային աջակցելու հարցում և չպետք է կարմիր գծեր դնեն։ Հարցին, թե դա կարո՞ղ է նշանակել ֆրանսիական զորքերի մասնակցությունը պատերազմին, քաղաքական գործիչը պատասխանել է՝ «մենք չենք բացառում ոչ մի տարբերակ».

«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ինչո՞ւ, որովհետև մեր անվտանգությունը վտանգված է: Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետր առաջ է շարժվում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային»:

Բարրոն նաև ակնարկել է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու մասին։

«Մենք բաց ենք հրավեր ուղարկելու համար, և, հետևաբար, Ուկրաինայի ընկերների և դաշնակիցների հետ մեր քննարկումներում մենք աշխատում ենք նրանց մեր դիրքորոշումներին մոտեցնելու ուղղությամբ»,- ասել է քաղաքական գործիչը։