Storm Shadow-ն ոչնչացրել է հարյուրավոր հյուսիսկորեացի զինվորների, սպաների և գեներալի
![]() Ուկրաինայի պաշտպանության ուժերը Storm Shadow հրթիռներով նոյեմբերի 20-ին հարձակվել են Ռուսաստանի Կուրսկի շրջանի Մարինո գյուղի ստորգետնյա հրամանատարական կետի վրա, որում, ի թիվս այլոց, եղել են բարձրաստիճան հրամանատարներ: Այս հարձակման արդյունքում ոչնչացվել են ռուս գեներալ-լեյտենանտ Վալերի Սոլոդչուկը, ռուսական բանակի 18 սպա, ինչպես նաև 500 հյուսիսկորեացի զինվոր, ովքեր ժամանել էին Ռուսաստան՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այս մասին հայտնում է Global Defense Corp պորտալը՝ հղում անելով աղբյուրին։ Գեներալ Սոլոդչուկը ծառայում էր՝ որպես Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալ։ Մինչդեռ Reuters-ը հայտնում է, որ Ուկրաինան շարունակում է վերահսկել 800 քառ. կմ Ռուսաստանի Կուրսկի մարզում։ Ուկրաինայի Գլխավոր շտաբում գործակալության աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքը կրճատվել է մոտավորապես 40%-ով՝ 1376-ից հասնելով 800 քառակուսի կիլոմետրի։ |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
