Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան». Արմեն Աշոտյան

95
Այսօր, 18:12
«Նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան». Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Անահիտ Սարգսյանը նրան հարցրել է.

«Ի՞նչ կարծիքի եք Նիկոլի երեկվա հարցազրույցի մասին»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Քաղաքական ավանդույթի համաձայն՝ նրա ելույթներին ազատության ժամանակ արձագանքում էի «Ֆեյսբուք»-ում հատուկ ուղիղ եթերով, իսկ անազատության մեջ՝ առանձին հոդվածով։ Ուստի, քանզի դատարանը հանիրավի արգելել է ինձ ուղիղ եթեր մտնել, այսօր կամ վաղը գուցե վերլուծական նյութ հրապարակեմ։

Բայց հիմա կարճ ասեմ, որ գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում՝ մեր երկրի ներկային և կշռին համապատասխան։ Էլ ի՞նչ անի Նիկոլը, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, որ ինքը վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ է և վատ տղա։

Իսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը, որքան էլ փորձեր պախկվել երբեմնի խոստումնալից կին լրագրողի թիկունքում, խղճուկ է, վարժեցրած և էժան։ Իրենց իրական տիրոջը համապատասխան»։