Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

««Որոշ շրջանակները» հիմա լուռ են»․ Կարեն Վրթանեսյան

89
Այսօր, 16:24
««Որոշ շրջանակները» հիմա լուռ են»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ ուկրաինական զորքը 3+ ամիս առաջ մտավ Կուրսկի մարզ, Հայաստանում որոշ շրջանակներում անթաքույց ցնծություն էր։
Ընդ որում առաջին իսկ օրերից նույնիսկ արևմտյան սթափ փորձագետներ կային, որոնք թեպետ շատ զգուշորեն, բայց ակնարկում էին, որ մի տեսակ անհասկանալի է, թե ինչ է դա տալու Ուկրաինային, բացի ռիսկերից։
Զգուշացնում էին, որ մարդկային և սպառազինության ռեսուրսները Կուրսկ ուղղելն ամենայն հավանականությամբ թուլացնելու է այլ ճակատներում ուկրաինացիների դիմադրությունը և հնարավորություն տա ռուսներին ավելի արագ առաջանալ Դոնբասում և Լուգանսկում։
Մեծ հաշվով, հենց այդպես էլ եղավ։
Իհարկե, Զելենսկին նաև քաղաքական հաշվարկներ ուներ. նա փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի ԱՄՆ-ում նախընտրական զարգացումների ֆոնին Ուկրաինայի հարցը միջազգային տեղեկատվական օրակարգերում հետին պլան չմղվի։ Բայց այդ ըստ էության PR-գործողության հետևանքը ռազմաճակատում ուկրաինացիների առանց այն էլ ծանր վիճակի կտրուկ վատթարացումն էր...
Բայց վերադառնանք գրառմանս սկզբին. «որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են, Ուկրաինան մոռացել են։ Մի քանի շաբաթ ուրախ-զվարթ թռվռալուց հետո թեման մոռացության են մատնել»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան