Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»

82
Այսօր, 09:30
ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման անգլուխ մնացած հանձնաժողովը, հիմք ընդունելով սեփական ուսումնասիրության և աուդիտի եզրակացության տվյալները, պարզել է, որ «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարել է նվիրատվություն թույլատրելի չափից 7 անգամ ավելի՝ 700 հազար դրամ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված ՎԻՎ/324/2024 23 էջանոց գործի արդյունքում նվիրատուի տնօրեն Արսեն Բաղդագուլյանը տուգանվել է փոխանցած գումարի չափով՝ 700 հազար դրամ։
Սա նշանակում է, որ բոլոր դեպքերում ՔՊ դրամահավաքները պրոբլեմ են մեր երկրում. մասնակցելը հանգեցնում է հանրային պարսավանքի և փաստացի տուգանքի՝ ընկերության նկատմամբ. իսկ չմասնակցելու դեպքում էլ հարկային տուգանքի խնդրի ռիսկ է առաջանում»: