Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Էսկալացիան կուժեղանա, Ուկրաինայում զինադադար չի լինի». Հայկ Այվազյան

74
Այսօր, 11:24
«Էսկալացիան կուժեղանա, Ուկրաինայում զինադադար չի լինի». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի նախընտրական շտաբի խոսնակը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը և Ուկրաինայում հակամարտության սրման վտանգի մասին նրա նախազգուշացումը արևմտյան երկրներին.
«Ամերիկյան ժողովուրդը վերընտրեց նախագահ Թրամփին, քանի որ կարծում է, որ նա կարող է ուժի միջոցով վերականգնել համաշխարհային խաղաղությունը։ Երբ նա վերադառնա Սպիտակ տուն, նա կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ հենց դա անելու համար»։
Սա նշանակում է, որ Թրամփը փորձելու է ուժով ստիպել Ռուսաստանին գնալ զիջումների և մնալ ԱՄՆ-ի ենթակայության տակ։
Դա չի կարող տեղի ունենալ, Վլադիմիր Պուտինը երբեք չի համաձայնի դրան։ Նշանակում է, որ էսկալացիան կուժեղանա, Ուկրաինայում զինադադար կամ հակամարտության սառեցում չի լինի։ Հաղթանակը Ռուսաստանինն է լինելու»։

Աղբյուրը`   Հայկ Այվազյան