«ՀՀԿ-ականները վերջին չորս տարում ավելի շատ փողոցում են եղել, քան իրենց տանը». Էդուարդ Շարմազանով
«2020 թվականից հետո չի եղել որևէ շարժում, որի մեջ ՀՀԿ-ն ամբողջությամբ ներգրավված և օժանդակած չլինի, լինի «Հայրենիքի փրկության շարժում»-ը, «Դիմադրության» շարժումը, թե «Սրբազան շարժումը»»,-ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ընդհանուր գործի նպատակին հասնելու համար ՀՀԿ-ականները շարժումների ժամանակ ցույց են տվել զրո ամբիցիա: «Մենք ամբողջ ռեսուրսով էնտեղ ենք եղել, ազնիվ պայքարել ենք: Մենք ամբիոնից չենք խոսել, որ հանկարծ չասեն նախկինը եկավ, իշխանություն են ուզում: ՀՀԿ-ականները վերջին չորս տարում ավելի շատ փողոցում են եղել, պայքարի մեջ, քան իրենց տներում: Հիմա էլ մենք պատրաստ ենք ցանկացած կառուցողական ծրագրային առաջարկի»,- ընդգծեց Շարմազանովը: Նա նշեց ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունները. «ՔՊ-ն մտածում է հաջորդ ընտրություններում հաղթելու մասին, մենք մտածում ենք հայրենիք ունենալու մասին: Մենք մտածում ենք պետությունը պահելու մասին, ՔՊ-ն մտածում է հաջորդ ընտրություններում քանի մանդատ է ունենալու»: |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00