«Իսրայելի հետ տեղի է ունենում այն, ինչը տարիներ առաջ կարող էր թվալ անհնար». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մի քանի տարի առաջ արդյո՞ք պատկերացնելի էր, որ Միջազգային քրեական դատարանը կարող է կայացնել Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի ձերբակալության վերաբերյալ որոշում: Դա կպատկերացնեին թերևս քչերը, այն էլ մարդիկ, ինչպես ասենք Հենրի Քիսինջերը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար, որը տարիներ առաջ արտահայտել էր միտք, որ 2023-24 թվականներին Իսրայել պետություն գոյություն չի ունենա: Քիսինջերն անշուշտ նկատի չէր ունեցել իսպառ չգոյությունը, այլ թերևս այն տեսքով, ինչպես Իսրայելը գոյություն էր ունեցել մինչ այդ: Մարդիկ հաճախ այդօրինակ տեսակետները կամ գնահատականները չափում են բառացի: Բայց, այդ մասշտաբի գործիչները դիտարկում են համաշխարհային զարգացումները ընդգրկուն միտումներով, այլ ոչ թե օրացույցով: Եվ այսօր Իսրայելի հետ տեղի է ունենում այն, ինչը տարիներ առաջ կարող էր թվալ անհնար: Եվ դա տեղի է ունենում, որովհետև ժամանակավրեպ է դառնում Իսրայել պետության այն «աշխարհաքաղաքական ֆունկցիան», որ կար դրա ձևավորման հիմքում, քանի որ փոխվում է նաև այն աշխարհակարգը, որում գոյացել են այդ ֆունկցիայի մոտիվները: Ըստ էության, Հոլոքոսթի աշխարհաքաղաքական կապիտալիզացիայի հիմքով ձևավորված պետության առաջնորդներն այսօր փաստորեն իրենք են մեղադրվում ցեղասպանության, ռազմական հանցագործությունների համար: Հարցը այն չէ՝ կձերբակալվե՞ն Նաթանյահուն ու Գալանտը, թե ոչ: Էականը այն է, որ նկատելիորեն տեղի է ունենում մի շարք հատկանիշների և հանգամանքների աստիճանական փլուզում, այն իրավիճակի հետևանքով, որի առաջ Իսրայելը դրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից: Ընդ որում աչքի ընկնողն այն է, որ Իսրայելը կարծես թե ինքը չի տիրապետում այդ իրավիճակից դուրս գալու հնարավորության կամ տարբերակների, այսինքն դուրս գալու լծակը Իսրայելի ձեռքում չէ՝ միայն գնալ առաջ: Մինչդեռ, այդ առաջ գնալն էլ ավելի շատ նման է ճահճի մեջ առաջ գնալուն, որքան առաջ՝ այնքան խորը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00