Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան

75
Երեկ, 20:18
«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, կից տեսանյութով․ «Ուրեմն առավոտյան Փաշինյանը տարածքային կառավարման նախարարության աշխատողներին է ներկայացնում իր սանիկին՝ Դավիթ Խուդաթյանին ու ասում՝ սա ձեր նոր նախարարն է, բայց մի նայեք, որ ջահել է, քանի որ սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել՝ երիտասարդ և փորձառու։ Մեկ-երկու ժամ հետո տեղի է ունենում կառավարության նիստ, Նիկոլը դիմում է այդ «երիտասարդ ու փորձառու» սանիկին ու հարցնում՝ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում մենք խոստացել էինք, որ հոկտեմբերին մանկապարտեզը կբացվի, բացվե՞լ է։ Սանիկը պատասխանում է՝ չէ, խնդիրներ են առաջացել։ Նիկոլը նեղսրտում է, ասում է՝ ես տեսախցիկների առաջ խոստացել եմ, ո՞նց թե չէ, «հիմա կարա՞ հանրապետության ժողովուրդն ասի Նիկոլը սուտասան է։ Կարա»։ Այդ սանիկը՝ Խուդաթյանը, որին քիչ առաջ ասում էիր երիտասարդ է և փորձառու, եղել է հենց այդ մանկապարտեզի կառուցման պատասխանատուն՝ Արմավիրի մարզպետը։ Այսինքն՝ դա, որ մեկ մարզում մեկ մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նրան նշանակում ես նախարար, որ հիմա էլ ձախողի հանրապետության մասշտաբո՞վ։ Որ մի տարի հետո էլի ջղայնանաս, ընդդիմադիր ելույթ ունենաս, ցույց տաս, որ վատ են աշխատում, խեղճ հարիֆն ինչ անի, ու հանե՞ս։ Ի սկզբանե ես ձախողակների նշանակել, հիմա էլ շարունակում ես»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան