«Պետական համակարգը ցնցումների ենթարկելը երբեք արդարացված չէ»․ Տիգրան Արզաքանցյան
«Վերջին օրերի ընթացքում կամավոր, թե հարկադրաբար իրենց հրաժարականներն են ներկայացրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ՝ ուժային և դատական կառույցների ղեկավարներ։ Անհասկանալի է նման կտրուկ քայլերի իրական պատճառը և ընտրված ժամանակի նպատակահարմարությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը։ «Իշխանությանները չպետք է մոռանան, որ ընտրվել են ժողովրդի քվեով, ուստի պետք է պահպանեն որոշումների ընդունման թափանցիկություն և հաշվետու լինեն ժողովրդի առջև։ Եթե այդ պաշտոնատար անձինք ազատվել են իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով, այլ ոչ կամայական որոշմամբ, ապա օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվեն, որի վերաբերյալ պետք է տեղեկացնել հանրությանը։ Անկախ պատճառներից՝ առավել կարևոր է թափուր պաշտոնների համալրման հարցը։ Ի՞նչ սկզբունքով է իրականացվելու կադրային քաղաքականությունը, ովքե՞ր են զբաղեցնելու պետության համար ռազմավարական և անվտանգային նշանակության կարևորագույն հաստիքները։ Հաշվի առնվելու է արդյո՞ք թեկնածուների արհեստավարժությունը, աշխատանքային փորձը և գիտելիքները կոնկրետ ոլորոտում, թե՞ կատարվելու է ձևական տեղափոխում՝ հաշվի առնելով միայն քաղաքական լոյալությունը։ Պաշտոնների նշանակման և ազատման կադրային քաղաքականությունը պետք է համապատասխանի ոլորտի ռազմավարական նպատակներին և չպետք է իրականացվի կամայական և իմպուլսիվ ձևով։ Պետությունն ու պետական համակարգը անընդհատ ցնցումների ենթարկելը երբեք արդարացված չէ և հիմնական խնդիրներից ուշադրությունը շեղելու տպավորություն է ստեղծում»,- նշված է գրառման մեջ։ Աղբյուրը` Տիգրան Արզաքանցյան |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00