«Եթե Փաշինյանը ձգում է «կվադրոբերների» գյամերը, չի նշանակում, թե «ուսապարկերին» պետք է տա դրախտային իրավիճակ»․ Արգիշտի Կիվիրյան
«Նիկոլ Փաշինյանը մշտապես փորձել է սոցցանցերով կառավարում իրականացնել, առավելագույնս փորձել է սոցիալական հարթակները միշտ օգտագործել»,- այս մասին «Նյուզ»-ի եթերում նշել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով sms-ներով պաշտոնանկությունների վերաբերյալ դիտարկմանը։ «Այս դարում ամբողջ աշխարհում ընդունված է սոցիալական ցանցերի օժանդակությամբ կառավարում իրականացնելը․․․ Դա ինչ-որ տեղ ապահովում է արդյունավետ կապ հասարակության հետ, և դրան զուգահեռ՝ ապահովում է հասարակության մոլորեցում։ Նիկոլ Փաշինյանը դրանք փորձում է առավելագույնս օգտագործել, բայց դա նոր չէ»։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը պատգամավորներին ևս պարտադրում մանդատը վայր դնել, Կիվիրյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանը երբեք չի առաջնորդվել իրավականով, այնպես չէ, որ ինքը նոր է անցնում այդ գծերը․ մի մարդ, որը կոչ էր անում փակել դատարանների դռները, դրանից առաջ ռադիոտան դուռ էր ջարդում, նոր չէ, որ այդպիսի վարքագիծ է դրսևորում․․․ Փաշինյանն ունի 2 հենարան՝ օրենսդիրը և գործադիրը․ օրենսդիրը հայտնի «ուսապարկերն» են, գործադիրն էլ կարելի է բնորոշել որպես «կվադրոբերներ»։ Իր ամեն մի «ֆասով» այդ մարդիկ պատրաստ են իրականացնել ցանկացած ապօրինություն։ Եթե այս պարագայում ինքը ձգում է «կվադրոբերների» գյամերը, դա չի նշանակում, թե «ուսապարկերին» պետք է տա դրախտային իրավիճակ, հակառակը՝ երկու կողմերին էլ ինքը փորձում է ցույց տալ, որ պետք է ենթարկվեն իրեն»։ Դիտարկմանը, որ Նարեկ Զեյնալյանը հեշտ ենթարկվեց, Հովիկ Աղազարյանը համառում է, Կիվիրյանն արձագանքել է․ «Հին դաշնակ է, երևի պահի տակ դաշնակցականի արյունն է խոսում Աղազարյանի մեջ»։ |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00