Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է»․ Տիգրան Աբրահամյան

76
Երեկ, 23:12
«Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չնայած 44-օրյա պատերազմում ունեցած հաջողության և 2023 թվականի արցախյան ամբողջական օկուպացիայի, հայերի էթնիկ զտումների և բռնի տեղահանության փաստին, ադրբեջանական ողջ քարոզչությունն ուղղված է Հայաստանի դեմ միջազգային հերթական հայցի տեղեկատվական ապահովմանը:
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
Ի դեպ, Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և պատահական չէ, որ ռեպորտաժների կադրերի կենտրոնում Սերժ Սարգսյանն է, իսկ Փաշինյանը միայն հանդիպում է սարկազմիկ բնույթի նյութերում»։