Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Խոստանում էին թալանածը հետ բերել, դարձել են թանկացումների աղբյուր»․ Արսեն Նիկողոսյան

109
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ., 23:18
«Խոստանում էին թալանածը հետ բերել, դարձել են թանկացումների աղբյուր»․ Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ունեցել ենք 4 ղեկավար, որոնցից ամենաշատ թանկացումներ եղել են ներկայիս «իշխանությունների» օրոք։ Էն մարդիկ, ովքեր խոստանում էին թալանածը հետ բերել, մոնոպոլիա վերացնել, իշխանություն ստանալուց հետո բենզինը, սնունդը էժանացնել, մարդկանց վարկերը թեթևացնել, հիմա դարձել են թանկացումների աղբյուրը։ Բացի էդ էլ՝ իրականացնում են «օրինական թալան»՝ իրենց ահռելի պրեմիաներ տալով։

Հիմա հարց՝ ո՞վ պետք ա ընտրի սրանց, սիրելի՛ ժողովուրդ, ովքեր արել են իրենց խոստացածի ճիշտ հակառակը»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան