«Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ». Անուշ Պողոսյան
![]() «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտանեկան բժշկությունը ՀՀ առողջապահության համակարգում ներդրվել է 1997 թվականին. առաջնային բուժօգնության պոլիկլինիկայի ծառայությունը փոխարինվել է ընտանեկան բժշկության ինստիտուտով։ Նպատակը հիվանդությունների ընթացքը վերահսկելն է, առողջ կենսակերպի ներդրումը, ընտանիքի բոլոր անդամների շարունակական բժշկական հսկողությունը, առողջության առաջնային պահպանումը։ Որոշումը հիմնավորվել է նախնական փորձագիտական ուսումնասիրություններով և տնտեսական հաշվարկներով, որոնք իրականացրել է ՀՀ ԱՆ-ն՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ Համաշխարհային բանկի առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) աջակցությամբ։ Առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես յուրաքանչյուր պետության առողջապահական համակարգի առանցքային գործառույթն իրականացնող բնագավառի զարգացումը, որպես մարդու, ընտանիքի, համայնքի և առողջապահական ոլորտի միջև առաջին շփման օղակ, որի լավագույն օրինակն է ընտանեկան բժշկի ինստիտուտը, շարունակում էր լինել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարիների ռազմավարության գերակայություններից մեկը: Շրջանառվում է մի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծիը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Ըստ նախագծի օպտիմալացվում են 30 բժշկական ամբուլատորիաներ «փնջերի»։ Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
