«Կոճակ սեղմող երեսփոխանին ուսուցչից 10 անգամ բարձր աշխատավարձ վճարող պետությունը չի կարող լավ ապագա ունենալ»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհը զարգանում է նոր գիտելիքների, նոր տեխնոլոգիաների հենքի վրա։ ԱՄՆ-ում գործում են 1 տրիլիոն դոլար կապիտալիզացիա ունեցող մեկ տասնյակ ընկերություններ, որոնք աշխատում են համակարգչային արտադրության, համացանցի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների մի մասը կիսագրագետ է, չի կարողանում ելույթ ունենալ։ ԱԺ-ում կոճակ սեղմող երեսփոխաները գրեթե 1 միլիոն դրամ ռոճիկ են ստանում, երբ գյուղերում ուսուցիչները մոտ 100 հազար դրամ են ստանում, դրանից ավել ու պակաս ստացողներ էլ կան։ Պաշտոնյաները ուսուցիչներին տարին մի անգամ՝ ուսուցչի օրը գեղեցիկ բառերով մեծարում են, մինչդեռ ուսուցչին նորմալ ռոճիկ, հասարակության մեջ հարգանք է հարկավոր։ Դպրոցներում տղամարդ ուսուցիչներ շատ քիչ են մնացել, ուսուցչի ցածր աշխատավարձով տղամարդը ընտանիք չի կարող պահել։ Հայաստանի դպրոցների շրջանավարտների մի զգալի մասը միջնակարգ կրթության ատեստատ է ստանում, սակայն չունի տարրական գիտելիքներ։ Այդ անգրագետ խավը համապետական ընտրություններում միշտ խաբվում է պոպուլիստ ճառողների սին խոստումներին, ազգի նորահայտ «փրկիչներին»։ Հայաստանի փրկությունը, ապագան որակյալ հանրակրթության, միջին մասնագիտական, համալսարանական բարձրորակ կրթության, գիտելիքահենք տնտեսություն ունենալու մեջ է։ Պարզ, ակնհայտ բան է, սակայն դրա իրականացման համար ռազմավարական ծրագիր, ճանապարհային քարտեզ չկա։ Գուցե թղթերի վրա կա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4208:36«Նոր տիրաժավորման է դրել «նախին Նիկոլի» հին խոստումների տրցակը». Արմեն Հովասափյան
7503:12«Մեր մեջ արմատանում են սովորություններ, որոնք քրիստոնեավայել չեն». Տեր Միքայել քահանա Նուրիջանյան
9402:12«Անկախ Հայաստանում ինչպե՞ս կդասակարգեին դավաճաններին». Ստեփան Դանիելյան
9201:06«Պարզվեց՝ պետությունը ունի հույժ կարևոր մեկ հարց՝ արագաչափերի հարցը». Արմեն Դուլյան
88Երեկ, 23:54«Անտեղյակ լինելու համար ավելի քան 57 միլիոն դրամով պարգևատրվել եք». Ոկան Սարգսյան
98Երեկ, 23:48