Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Երևանում հնարավոր է 100 դրամ ուղեվարձով նորմալ և արժանապատիվ տրանսպորտային ցանց ունենալ»․ Արմենակ Դանիելյան

65
Այսօր, 12:24
«Երևանում հնարավոր է 100 դրամ ուղեվարձով նորմալ և արժանապատիվ տրանսպորտային ցանց ունենալ»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակվության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի երևանցիներ, հարգելի համաքաղաքացիներ, ինչպես արդեն գիտեք 2025-ի հունվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է՝ բարձրանալով մինչև 300 դրամ, իսկ որոշ դեպքերում 450 դրամ (երբ 900 դրամանոց փաթեթով երթևեկեք 2 անգամ)։
Երևան քաղաքի ՔՊ-ական ոչ լեգիտիմ, 9%-անոց իշխանությունները պարզ ու պրիմիտիվ ստի, կեղծիքի և մանիպուլյացիայի միջոցով մոլորության մեջ են դնում նույնիսկ իրենց ընտրած երևանցիներին՝ համոզելով, թե տրանսպորտի գինը թանկացնում են, որովհետև... Իսկ որոշակի խավի համար իբր չի թանկանա։
ՀԵՔԻԱԹՆԵՐ։
Հայրենակիցներ ջան #Մայր_Հայաստանը պնդում է, որ Երևանում հնարավոր է 100 դրամ ուղեվարձով նորմալ և արժանապատիվ տրանսպորտային ցանց ունենալ։ Մենք շարունակում ենք պնդել, որ մայրաքաղաքում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը չպետք է գերազանցի 100 դրամը։ Ու հենց այդ սկզբունքից ելնելով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը առաջարկում է՝ տրանսպորտից օգտվելու 1 անգամյա ուղեվարձը պահել 100 դրամ, իսկ փաթեթներ ձեռք բերելու դեպքում երթևեկել 100 դրամից էլ ավելի մատչելի։
Այնպես որ՝
Մի հանդուրժիր թանկացումը,
Մի հարմարվիր թանկացմանը»։