Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Ուղևորների խնդիրները ոչ թե լուծում են, այլ նոր խնդիրներ ստեղծում»․ Կարեն Վրթանեսյան

61
Այսօր, 16:18
«Ուղևորների խնդիրները ոչ թե լուծում են, այլ նոր խնդիրներ ստեղծում»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վստահ եմ՝ հիշում եք, թե «Գազելներն» ինչքան էին փնովում։ Հին են, փնթի են, նեղվածք է։
Բայց գազելների 2-3 երթուղին իրար միացնելը 1 ավտոբուսային երթուղի դարձնելով՝ ուղևորների խնդիրները ոչ թե լուծում է, այլ նոր խնդիրներ ստեղծում։
Ոչ խիտ բնակեցված թաղեր/թաղերից շատ ավելի տրամաբանական է 15-20 րոպեն մեկ 14-16 ուղևոր տեղափոխող «Գազել» շարժվի, քան ժամը մեկ՝ 60 հոգանոց ավտոբուս։ Որպեսզի մարդիկ մինչև 1 ժամ չսպասեն կանգառում, մինչև բաղձալի ավտոբուսը գա։ (Ի դեպ, էլի այնքան լցված, որ շնչելու օդ չի հերիքում)։
Եւ այդ «միկրո-երթուղիները» նույնպես կարող են լինել նոր մեքենաներով, բնավ պարտադիր չէ, որ այդ գծերում «Երազ» մակնիշի թանգարանային նմուշներ աշխատեն...
Ընդհանրապես, տրանսպորտային հոսքերի պլանավորումը և օպտիմիզացիան քաղաքային պլանավորման մեջ ամենաբարդ խնդիրներից են ու չեն լուծվում 1 + 1 = 2 պարզ թվաբանությամբ։
Թեպետ, իհարկե, ո՞վ ասաց, որ Ավիրյանի և իր գործընկերների նպատակը երևանցիների խնդիրները լուծելն է, այլ ոչ հակառակը՝ երևանցիների համար մշտական ճգնաժամեր ու քաոս ստեղծելը...»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան