Ողբերգական դեպք՝ Երևանի գազալցակայաններից մեկում
![]() Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի 1/1 հասցեում գործող գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ԲԿ-ից ահազանգ է ստացվում, որ նշված գազալցակայանից, հոսանքահարվելու հետևանքով, շտապօգնության բժիշկները «էլեկտրահարություն, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մոտ 35 տարեկան անհայտ տղամարդու, ով գիտակցության չգալով մահացել է։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Մելքոն Ն-ն է, ով նշված գազալցակայանում տանիքի վրա աշխատելու ժամանակ հոսանքահարվել է։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
