Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Հենրիխ Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել

56
Այսօր, 18:42
Հենրիխ Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել։ Իտալական Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում նա նշել է. «Դեռ նոր եմ սկսել, շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին»,- նշել է ֆուտբոլիստը։ Նա հայտնել է նաև, որ սիրում է գիրք կարդալ ու այժմ էլ Զինեդին Զիդանի ինքնակենսագրականն է կարդում, մինչ այդ էլ ավարտել է մի գիրք, որտեղ խոսվում էր կյանքում 5 կարևոր նպատակի մասին։