Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Կառավարության նիստի ժամանակ Նիկոլը մի քանի «անմեղ» սուտ ասաց»․ Արմեն Հովասափյան

74
Երեկ, 21:12
«Կառավարության նիստի ժամանակ Նիկոլը մի քանի «անմեղ» սուտ ասաց»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլական ստերի չափաբաժինները մի քանի մակարդակի ու ժանրի են՝ սկսած անվտանգության, բանակցություների ու աշխարհաքաղաքական տարբեր տրյուկների մասին աճպարարություններից, վերջացրած առօրեական շարքային «կռուտիտներով»:
Օրինակ՝ էսօրվա կառավարության նիստի ժամանակ մի քանի «անմեղ» սուտ ասեց, որոնք, բնականաբար, աչքիցս չսպրդեցին: Մասնավորապես, խոսելով մեքենաների թափքերի (ռամեքի) ուտիլիզացման մասին, ասաց. «61թ-ի ГАЗ 66-ի ռաման կամ ГАЗ 157-ի կմախքը դնում են մայթին, ասում՝ պապուս հիշատակն ա, տարեք ձեր ննջարանում դրեք»:
Ուրեմն ասեմ՝ իմանա. ГАЗ 66-ները ԽՍՀՄ-ում սկսել են արտադրվել 1964-ից, իսկ ГАЗ-157 մոդել, ընդհանրապես չկա՝ ЗИЛ-157 ա»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան