Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

«Իմ բզկտվա՛ծ ժողովուրդ, ովքեր քեզ այս օրը գցեցին, քո ճակատագրին արժանանան»․ Կարին Տոնոյան

73
Այսօր, 19:24
«Իմ բզկտվա՛ծ ժողովուրդ, ովքեր քեզ այս օրը գցեցին, քո ճակատագրին արժանանան»․ Կարին Տոնոյան

Զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրում է․ «Եռաբլուրում էի...

Երբ արդեն հրաժեշտ էի տալիս Մենուայիս, երկու երիտասարդ կին մոտեցան՝ ծաղկեփնջեր գրկած, խեղդած հեկեկոցով:

Գրկեցին Մենուայիս նկարն ու համբուրեցին անասելի կարոտով: Զարմացած նայում էի՝ ով են:

«Մենք Արցախից ենք, տիկի՛ն Տոնոյան, անշիրիմ եղբայր ենք թողել այնտեղ։ Գալիս ենք կարոտներս ձեր տղաներից առնում. բոլորն էլ մերն են»։

Պապանձվել էի․ արցունքի փոխարեն արյուն հոսեց հոգուս մեջ։ Երկու ժամ է ուշքի չեմ գալիս։ Իմ բզկտված ժողովուրդ, նրանք, ովքեր քեզ այս օրը գցեցին, քո ճակատագրին արժանանան՝ ամբողջ կյանքում փնտրեն ու չգտնեն իրենց զավակների վրա լացելու տեղ»։

Աղբյուրը`   Կարին Տոնոյան