«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իլոն Մասկն ու Վիվեկ Ռամասվամին հոդված են հրապարակել The Wall Street Journal-ում, որտեղ ներկայացրել են իրենց կարծիքով ամերիկյան կառավարության գործունեության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ քայլերը: Ինչպես հայտնի է, Մասկն ու Ռամասվամին Տրամպի վարչակազմում կնշանակվեն նորաստեղծ՝ պետական արդյունավետության հարցերով զբաղվելիք գործակալությունում: Եվ ահա, Մասկն ու Ռամասվամին իրենց հոդվածում նշում են, որ արդյունավետության բարձրացման համար պետք է էապես կրճատել ծախսերը: Այդ առումով, Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև Հայաստանի համար: Նրանք համարում են, որ պետք է էապես կրճատել միջազգային կազմակերպություններին, այդ թվում ոչ կառավարական կազմակերպություններին տրամադրվող ծախսերը: Կկարողանա՞ն Մասկն ու Ռամասվամին Տրամպի վարչակազմում առաջ տանել իրենց մոտեցումները, թե՞ ոչ: Եթե նրանց դա հաջողվի, ապա դա կնշանակի նաև, որ կնվազի Հայաստանում գործող այսպես ասած քաղաքացիական սեկտորի ֆինանսավորումը, առնվազն ամերիկյան ֆինանսավորումը: Միևնույն ժամանակ սակայն, կասկածից վեր է, որ Մասկի և Ռամասվամիի այդ մոտեցումը ունենալու է ներքին բյուրոկրատական մեծ դիմադրություն, քանի որ հարյուրավոր միլիոններն ու միլիարդները, որ գնում են այդ ուղղությամբ, բնականաբար ունեն շահառուներ ոչ միայն այն երկրներում, որտեղ գործում են այդպես ֆինանսավորվող կառույցները, այլ նաև հենց ԱՄՆ-ում՝ ի դեմս այն խողովակների, որոնցով անցնում են այդ փողերը, որոնք տնօրինում են այդ փողերը, և այդ թվում նաև առանձին երկրներում գործող ամերիկյան պետական հաստատությունները, որոնք բաշխում իրականացնող օղակներից են»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00