Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

Հաջիևը՝ հայերի Արցախ վերադառանալու մասին

96
Այսօր, 17:06
Հաջիևը՝ հայերի Արցախ վերադառանալու մասին

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գրառում է կատարել X-ի իր էջում՝ պատասխանելով սենատոր Էդ Մարկեի ելույթներին։ Հաջիևի խոսքով, սենատորն իր այցի արդյունքները ներկայացրել է այնպես, «ինչպես կցանկանար լսել հայկական լոբբին»։

Հաջիևը անդրադառնալով Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ նշել է, որ «հետաքննությունը կհասցվի իր տրամաբանական ավարտին, և նրանք կկանգնեն դատարանի առաջ։

Նա, անտեսելով ԼՂ հայերի վերադարձին չխոչընդոտելու ՄԱԿ-ի Արադարադատության դատարանի որոշումը, ասել է․ «Ղարաբաղի հայերը քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել միայն անհատական ​​հիմունքներով, և նրանց վերադարձը կքննարկվի Ադրբեջանի օրենքներին համապատասխան։ Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձ հիմունքներով և Հայաստանից վտարված ադրբեջանական վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»։