«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետաքրքրաշարժ վիճակագրություն Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց ? 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում ? 53-ը կին է, 47-ը՝ տղամարդ ? 64-ը քաղաքաբնակ է, 36-ը՝ գյուղաբնակ ? 20-ը՝ երեխա է, 60-ը՝ աշխատանքային տարիքի, 20-ը՝ կենսաթոշակային տարիքի ? 96-ը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, 4-ը՝ դավանում է այլ կրոնների ? 98-ն ազգությամբ հայ է, 2-ը՝ այլ ազգության ? Յուրաքանչյուր ժամում ծնվում է 4 երեխա, մահանում՝ 3 մարդ ? 99-ը՝ գրաճանաչ է, 1-ը՝ ոչ ? 15 և բարձր տարիքի 100 մարդուց 62-ն ամուսնացած է, 38-ը՝ ոչ (չամուսնացած, ամուսնալուծված, այրի) ? 25-ն ունի բարձրագույն կրթություն, 75-ը՝ ավելի ցածր ? 23.7-ն աղքատ է, նրանցից 1.1-ը՝ ծայրահեղ աղքատ ? ՀՀ սահմանահատումներ իրականացրած 41-ը ՀՀ քաղաքացի է, 59-ը՝ այլ երկրի ? 6-ը հաշվառված հաշմանդամ է ? 16-ը կենսաթոշակառու է ? 100 ընտանիքից 5-ը ստացել է ընտանեկան նպաստ ? 100 ընտանիքից 3-ը ստացել է սոցիալական նպաստ ? 100 մարդուն բաժին է ընկել 0.47 բժիշկ (10 000 մարդուն՝ 47 բժիշկ) ? 100 աշակերտին բաժին է ընկել 7 ուսուցիչ ? 100 մարդուց 21-ը հաճախել է թատրոն ? 100 մարդուց 13-ը գրադարանի ընթերցող է ? 100 մարդու հաշվով առկա է 134 բջջային կապի ակտիվ բաժանորդ ? 100 մարդուց 83-ն ունի շարժական լայնաշերտ ինտերնետի հասանելիություն ? 15-74 տարեկան աշխատուժի 100 մարդուց 88-ը զբաղված է, 12-ը՝ գործազուրկ ? 15-74 տարեկան 100 զբաղվածներից 56-ը տղամարդ է, 44-ը՝ կին ? 15-74 տարեկան 100 զբաղվածներից 66-ը վարձու աշխատող է, 34-ը՝ ոչ վարձու աշխատող ? 15-74 տարեկան 100 զբաղվածներից 23-ն աշխատում է պետական հատվածում, 77-ը՝ ոչ պետական հատվածում ? 15-74 տարեկան 100 գործազուրկներից 53-ը տղամարդ է, 47-ը՝ կին»: