««Հայֆիլմ»-ի կեղծիքներին լրացնելու է եկել «Ֆեյսբուք»-ը. Վահե Լոռենց
![]() Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Ֆեյսբուքում այս լուսանկարն է շրջանառվում, տապանաքարը ներկայացվելով 7-րդ դարի, և որպես «հիմնավորում» այն բանի, թե սազը հայկական է։ Այո՛, սազը հայկական է։ Բայց, նման տարրական, էժանագին մանիպուլիացիաներով չէ, որ պետք է հիմնավորել, թե սազը հայկական է։ Այս տապանաքարը 7-րդ դարի չէ և չի կարող լինել, ուշ շրջանի է։ Նման հարցերում հայությունը փոխանակ ականջալուր լինի գիտական մտքին, ականջահաճո նման ստերն է տարածում, ընդօրինակում, սովորում։ Դե, ստին, հատկապես՝ պատմագիտական ստին սովոր զատո աշխարհի ամենաառաջինները չեն էլ ցանկանում խորամուխ լինել իրենց մատուցված նյութի մեջ։ Կարևորը՝ ականջահաճո և փուչ սնափառությունը սնուցող նյութ լինի, իսկությունը՝ հեչ, էական չէ․․․ Աղբյուրը` Վահե Լոռենց |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
