Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել
![]() Կիևը բանակցություններ է վարում Վաշինգթոնի հետ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ խոցելու ունակ սպառազինության մատակարարման շուրջ, հայտնում է Ukrinform-ը՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներին։ Քննարկվող համակարգերի թվում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացված տարբերակները և Aegis մարտական համակարգերը, որոնք նման են Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմածովային բազայում արդեն տեղակայվածներին։ Լրատվականի աղբյուրները ցուցադրական քայլ են անվանել Ռուսաստանի վերջին հարվածը Դնեպրին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառմամբ։ Նման հարձակման հիմնական նպատակն է՝ վախեցնել և ցույց տալ Մոսկվայի վճռականությունը։ Միևնույն ժամանակ, ըստ զրուցակիցների, Ռուսաստանն ունի միայն սահմանափակ թվով նման հրթիռներ: Նոյեմբերի 21-ին ռուսական բանակը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հարձակումը ներառում է «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի նոր համակարգի փորձարկումը։ Պուտինի խոսքով՝ փորձարկումները պատասխան են եղել Բրյանսկի և Կուրսկի շրջաններին ուկրաինական զինված ուժերի հարվածներին, որոնք իրականացվել են ամերիկյան ATACMS հրթիռների և ֆրանս-անգլիական Storm Shadow (SCALP) հրթիռների միջոցով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն իրենց հերթին հայտնել են, որ հարվածի համար Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է կիրառել։ Ուկրաինայի զինված ուժերն ընդգծել են, որ հարձակումը լուրջ հետևանքների չի հանգեցրել։ ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանը Դնեպրը խոցել է փորձարարական միջին հեռահարության հրթիռով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղի ունեցածը համարել է Մոսկվայի ևս մեկ քայլ՝ ուղղված հակամարտության սրմանը։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել կոշտ արձագանքել Ռուսաստանի գործողություններին, որոնք, ըստ նրա, սպառնում են ոչ միայն Ուկրաինային, այլև համաշխարհային անվտանգությանը։ Bild-ի բաց տվյալների վերլուծության փորձագետ Յուլիան Ռոպկեն կարծում է, որ Դնեպրի վրա հարձակումն արտացոլում է Վլադիմիր Պուտինի հուսահատությունը։ Նրա կարծիքով, Աստրախանի շրջանի փորձադաշտից, որը գտնվում է թիրախից ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա, թանկարժեք փորձարարական հրթիռի արձակումը ուժի տեսք չունի, այլ Ուկրաինայի արևմտյան գործընկերների շրջանում վախ սերմանելու փորձի: Փորձագետը հիշեցրել է, որ Ուկրաինան 32 ամիս հաջողությամբ դիմադրում է ագրեսիային և վստահություն է հայտնել, որ Կրեմլի ահաբեկման ծրագրերը չեն աշխատի։ |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
