Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Եթե ԱՄՆ-ն լքի Ուկրաինային, ապա եվրոպական երկրները չեն կարողանա ինքնուրույն աջակցել նրան»․ Օրբան

74
Այսօր, 15:12
«Եթե ԱՄՆ-ն լքի Ուկրաինային, ապա եվրոպական երկրները չեն կարողանա ինքնուրույն աջակցել նրան»․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ աշխարհն այժմ ապրում է իր ամենաանհանգիստ ժամանակները։ Նրա կարծիքով լուծման հույսը մնում է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ «Հիմա ամենամութ ժամն է, բայց ցանկացած լուսաբացի առաջ միշտ էլ մութ է լինում»,- ասել է Օրբանը։

Նա հիշեցրել է, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ լուծման համար․ «Եթե Միացյալ Նահանգները լքի Ուկրաինային, ապա եվրոպական երկրները չեն կարողանա ինքնուրույն աջակցել նրան»,- ասել է Օրբանը։