ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն կշարունակեն աջակցել Կիևին
«Ռուսաստանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի կիրառումը չի փոխի հակամարտության ընթացքը և չի խանգարի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցել Ուկրաինային», - DW-ի փոխանցմամբ ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նոյեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ Մեկնաբանելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումը, նա նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Ուկրաինային մատակարարել հարյուրավոր լրացուցիչ Patriot և AMRAAM հրթիռներ՝ նրա հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ «Եվ մենք կշարունակենք դա անել, որպեսզի նրանք (ուկրաինացիները-Խմբ.) ուժեղացնեն իրենց հնարավորությունները, ներառյալ հակաօդային պաշտպանությունը, և հնարավորություն տան Ուկրաինային առավելագույն հնարավոր դիրք գրավել մարտի դաշտում»,-ասել է Կարին Ժան Պիերը։ |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00