Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Պուտինի ուղերձը պատմական է, համեմատելի Չերչիլի ճառին». Էդուարդ Շարմազանով

87
Այսօր, 13:42
«Պուտինի ուղերձը պատմական է, համեմատելի Չերչիլի ճառին». Էդուարդ Շարմազանով

«Պուտինի երեկվա ուղերձը պատմական է»,-ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ այդ ուղերձը նմանեցնելով Չերչիլի ճառին: «Այդ ուղերձը կարող եմ համեմատել 1946 թվականի Չերչիլի Ֆուլտոնյան ճառի հետ: Երբ Չերչիլը իր ճառն ասաց, շատերը լուրջ չէին ընդունում, որ նոր ժամանակաշրջան է սկսվում՝ սառը պատերազմի ժամանակաշրջան: Նույն կերպ երեկ ՌԴ նախագահը ամրագրեց, որ փաստացի Ռուսաստանի վրա հարձակում իրականացնում է ոչ այնքան և ոչ միայն Ուկրաինան, որքան ՆԱՏՕ-ի երկրները: Իր թույլտվությունը տվեց, որպեսզի Ռուսաստանը իր հերթին՝ իր անվտանգության խնդիրներից ելնելով թիրախավորի ոչ միայն Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները, այլև այն տեղերը, որտեղից կլինի զենքի օգտագործում իր օբյեկտների դեմ»,- նշեց Շարմազանովը՝ ընդգծելով, որ այս ամեն ինչի մեջ Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, «որը չգիտես ինչու ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթով էս խառը իրավիճակում ուկրաինացիների կողքին է հայտնվում»:

«Պուտինի ուղերձը պատմական է, համեմատելի Չերչիլի ճառին». Էդուարդ Շարմազանով