«Իր առջև տեսարանների կարոտ հասարակություն տեսնելով՝ սկսեց «ջղայն Նիկոլ» օպերացիան». Էդուարդ Շարմազանով
«Փաշինյանը, տեսնելով, որ ձախողվում է և, տեսնելով, որ իր առջև ունի տեսարանների կարոտ հասարակություն, գնաց տեսարանների և սկսեց ներքաղաքական «ջղայն Նիկոլ» օպերացիան»,-ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ Փաշինյանը հեղափոխությունը տարավ նոր՝ Յակոբինյան փուլով, որի նպատակը շատ հստակ է: «Փաշինյանը և իր ամբողջ թիմը ձախողել է խաղաղության պայմանագիր խոստացած օպերացիայում և, որպեսզի կարողանա հնարավորինս քիչ վնասներ կրել ինքը, իր իմիջը, իր իշխանությունը, նախաձեռնեց՝ միգուցե իր արտաքին գործընկերների հուշմամբ, 6 պաշտոնյանների հեռացման օպերացիան»: Շարմազանովը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում կապ չունի, թե ով որտեղ է աշխատում: «Մեր երկրում բոլորս էլ գիտենք՝ Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный»: Հետևաբար իր էս ներքաղաքական պաշտոնազրկումները ունեցել են հստակ քարոզչական նպատակ՝ քողարկել իր ձախողումը խաղաղության պայմանագրի հետ կապված»,-հավելեց Շարմազանովը: |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00