Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

73
Այսօր, 12:48
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

Ուկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը՝ ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով։ Պատգամավորներին նախազգուշացվել է ռուսական հնարավոր հրթիռային հարվածի մասին։ Այս մասին հայտնել են RBC-Ukraine գործակալությունը և UP հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

UP-ի զրուցակիցների խոսքով՝ պատգամավորներին կոչ է արվել սահմանափակել իրենց ներկայությունը կառավարական թաղամասում։ Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա խոսքով, նոյեմբերի 22-ին Ռադան պետք է մեկ ժամ հարցեր ունենար նախարարների կաբինետին, «բայց այժմ հնարավոր չի լինի կառավարությանը հարցնել նրանց հիմար որոշումների մասին»,-ասել է պատգամավորը։ Հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերին։
Մի քանի օր առաջ Կիևում դադարեցին աշխատել ԱՄՆ-ի, Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի դեսպանատները, իսկ Մեծ Բրիտանիան սկսեց ուշադիր ուսումնասիրել իր դիվանագետների անվտանգության իրավիճակը Ուկրաինայի մայրաքաղաքում։ Դա տեղի է ունեցել ռուսական ավիահարվածի սպառնալիքի ֆոնին։