Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

79
Այսօր, 12:30
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին կենդանապաշտպանները դիմել են իրավապահնեևին ՝ հայտնելով որ, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից։
Նոյեմբերի 20-ին ինքնակամ բաժին է ներկայացել նույն թաղամասի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա հանձնել է «ԻԺ-17» մոդելի հրացան և հայտնել, թե հրացանը մոտ մեկ ամիս առաջ գտել է թաղամասի աղբամանում և պահել եղբոր չբնակեցված բնակարանում, իսկ նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան այդ նույն հրացանով կրակել է իր վրա հարձակված թափառող շներին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: