Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«Շատ դեպքերում գործարարը ստիպված է անում բաներ, որոնք չեն բխում իր սկզբունքներից»․ Նաիրի Հոխիկյան

78
Այսօր, 10:06
«Շատ դեպքերում գործարարը ստիպված է անում բաներ, որոնք չեն բխում իր սկզբունքներից»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննա Հակոբյանի հետ հանդիպման գնացած 53 հայ գործարարներին ուղղված տարատեսակ ամոթանքն ու նախատինքը շարունակվում է, սակայն որևէ մեկը չի փորձում այդ երևույթին նայել այլ տեսանկյունից էլ։
Գիտեմ, որ շատերի դուրը չի գալու, բայց ամեն դեպքում պետք է համարձակություն ունենալ ու այլ կերպ էլ մտածել։
Այն մարդիկ, ովքեր գնացել են Աննա Հակոբյանի հետ հանդիպման, ի՞նչ մոտիվացիա են ունեցել՝ բիզնես շա՞հ, անսահման սեր ու կի՞րք Աննայի նկատմամբ, թե՞ ուղղակի սեփական բիզնեսը պահպանելու հուսահատ քայլ։
Ես կարծում եմ, որ մասնակիցներից շատերը հենց վերջին նպատակով են արել այդ քայլը՝ չընկնելու Աննայի հրահանգով ՊԵԿ-ի ու ԱԱԾ-ի հարվածի տակ։
Կասեք, թե բա ո՞ւր մնացին սկզբունքն ու գաղափարը։
Շատ դեպքերում գործարարը ստիպված է անում բաներ, որոնք չեն բխում անգամ իր սկզբունքներից։
Ցավոք, նաև այսօր գործարարները ենթարկվում են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ճնշումների։
Ընդառաջ է գնում իշխանությանը, հարվածներ է ստանում ընդդիմությունից, ընդառաջ է գնում ընդդիմությանը, հարվածներ է ստանում իշխանությունից։
Բա ի՞նչ անի գործարարը։
Կասեք, թե պիտի սկզբունքային ու ազգային լինի։
gg-ի հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը սկզբունքային ու ազգային գործարար է, հրապարակային արտահայտեց իր կարծիքը, միացավ ընդդիմությանը, ի՞նչ եղավ։ Իշխանությունը շինծու գործեր սարքեց, քրեական վարույթ հարուցեց, հետապնդեց գործարարին, ահռելի վնասներ տվեց։ Ո՞վ որևէ կերպ կանգնեց Խաչատուրի կողքին։ 2-3 օր Ֆեյսբուքում աջակցության խոսքեր հնչեցին, և վերջ։ Ընդդիմությունը անցավ իր գործերին՝ մենակ թողնելով գործարարին՝ իշխանության ամբողջ ապարատի դեմ։
Ահա թե ինչու չի կարելի գործարարին ներքաշել քաղաքական խաղերի մեջ։
Իսկ եթե գործարարը այս կամ այն պատճառով հանդիպման է գնում իշխանության հետ, մի մեղադրեք։ Բոլոր ժամանակների իշխանությունները ստիպել են գործարարին հանդիպել ու մուծվել․․․
Ու այս ամենի մեջ հարգանքի են արժանի այն գործարարները, ովքեր ունենալով հայրենիքի ու պետականության գիտակցում, կարողանում են պինդ մնալ ու գործիք չդառնալ ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության համար»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան