«Մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում: Լիբանանի համար այս ծանր ժամանակաշրջանում մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և կորով՝ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և երկիրը խաղաղ հանգրվանի հասցնելու Ձեր ջանքերում»: |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00