«Ընթանում է «միջուկային Իրանի» միջազգային լեգիտիմացման շատ բարդ գործընթաց». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների՝ վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցի հանգամանքը դիտարկելիս, անշուշտ, հարկ է նկատի ունենալ նաև Իրանի վերաբերյալ նախօրեին կայացված մի կարևոր որոշում, որը կարող է էական նշանակություն ունենալ միջուկային ծրագրի համատեքստում: ՄԱԳԱՏԵ Խորհուրդը քվեարկությամբ ընդունել է Իրանի վերաբերյալ բանաձև, որում անբավարար է համարում Թեհրանի գործակցությունը և ներկայացնում Իրանին տեղեկատվության մի շարք պահանջներ, կապված միջուկային ծրագրի հետ: Թեհրանը արդեն արձագանքել է, դատապարտելով այդ որոշումը և համարելով, որ այն ընդունվել է ԱՄՆ, Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի ճնշման ներքո: ՄԱԳԱՏԵ խորհրդի որոշմանը կողմ է քվեարկել 35 անդամից 19-ը: Ռուսաստանն ու Չինաստանը քվեարկել են բանաձևին դեմ: Եղել են ձեռնպահ երկրներ: Տեղեկություններ կան, որ ՄԱԳԱՏԵ կառավարման խորհրդի որոշումից հետո Իրանը գործի է դրել ուրանի հարստացման նոր և ավելի արդիական ցենտրիֆուգներ: Այս տեղեկությունը առայժմ թերևս ունի առավել ստույգ հաստատման կարիք: Ինչպես արդեն արտահայտվել եմ տարբեր առիթներով, կիսում եմ այն կարծիքը, որ Իրանը թերևս արդեն տնօրինում է միջուկային ռումբ: Հակառակը կլիներ պարզապես տարօրինակ: Ըստ իս, այժմ ընթանում է այսպես ասած «միջուկային Իրանի» միջազգային լեգիտիմացման շատ բարդ գործընթացը: Անշուշտ հակված չեմ մտածել, որ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցը կարող էր պայմանավորված լինել հենց այս զարգացումով՝ ՄԱԳԱՏԵ բանաձևով, սակայն անկասկած այն իր ազդեցությունն ունի ընդհանուր միջավայրի և օրակարգերի ձևավորման ու տրամաբանության վրա, հետևաբար հնարավոր է, որ թեման շոշափված լինի նաև Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00