Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.

«ՊՊԾ պետի պաշտոնը Քյարամյանի համար ավելի ճիշտ կլինի». Հովիկ Աղազարյան

78
Այսօր, 10:54
«ՊՊԾ պետի պաշտոնը Քյարամյանի համար ավելի ճիշտ կլինի». Հովիկ Աղազարյան

«Ես կարծում եմ, որ ՊՊԾ պետի պաշտոնը Քյարամյանի համար շատ ավելի ճիշտ ընտրություն կլինի, քան Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը»,-«Ֆակտոր»-ի եթերում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «տեղեկություններ են տարածվում, որ Քյարամյանին կարող է ՊՊԾ պետի պաշտոն տրվել, որը վարչապետի անվտանգությունը ապահովող մարմին է։ Նա արժանի՞ է այդ պաշտոնին»: Աղազարյանը հիմնավորեց, որ ՊՊԾ-ում զինվորական կարգապահության հետ կապված շատ կարևոր հարցեր կան, և Քյարամյանի խառնվածքի տեր մարդը այդտեղ ավելի օգտակար կլին: «Ես շատ կողջունեմ վարչապետի քայլը, եթե դա անի: Քյարամյանի տեղը Քննչական կոմիտեում չէր, որովհետև եթե մի մարդ ԱԺ-ում իրեն պահում է էդպես, պատկերացնում եմ, թե քաղաքացիների հետ ոնց է վերաբերվում: Ես քննադատում եմ Քյարամյանի գործելաոճը, որ կալանքը օգտագործել է որպես ճնշման միջոց քաղաքացիների դեմ»,-ասաց Աղազարյանը:

«ՊՊԾ պետի պաշտոնը Քյարամյանի համար ավելի ճիշտ ընտրություն կլինի, քան Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը». Հովիիկ Աղազարյան