Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Մենք պետք է պայքարենք ազգովի». «ՀայաՔվե»

123
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ., 17:42
«Մենք պետք է պայքարենք ազգովի». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք պետք է պայքարենք ազգովի։
Մենք՝ որպես հայ ժողովուրդ, որպես հայ ազգ, մեր հողի վրա, արևի տակ ապրելու իրավունք կունենանք միայն այն դեպքում, երբ ստեղծենք իրական ազգային պետություն։ Ո՞րն է իրական ազգային պետությունը։
Ինչպիսի՞ն են ազգային պետության կառավարողները։
Նրանք ազգային պատիվ են ունենում, իրենց եսից ու իրենց ընտանիքից շատ՝ մտածում են ազգի մասին։ Ազգային պետության ղեկավարներն ու նրանց ընտանիքի անդամները քեֆեր չեն անում, երբ հազարավոր ընտանիքներում սուգ է։
Նրանք հարյուր հազարավոր հայրենակիցների բռնի տեղահանումներից, մահերից ու ավերներից օրեր անց օդապարիկային, խմիչքի և ուտելիքի փառատոներ չեն կազմակերպում»։

Աղբյուրը`   ՀայաՔվե