«ՔՊ-ն համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն մնացել է միայնակ. Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում են նրանով, որ այս անգամ պայքարի հիմքում դրված է արժեքային համակարգի խնդիր: Ձախ ծայրահեղ լիբերալները պարտվել են պահպանողականներին: Պայքարի հիմքում դրված է աբորտների, ընտանիքի, գենդերային, քրիստոնեական խնդիրները: Ցուցակը կարելի շարունակել, բայց իմաստն այսքանով հասկանալի է: Եվրոպայում Օրբանը, Վրաստանում ներկայիս «Վրացական երազանքը», Սլովակիայում՝ վարչապետ Ֆիցոն և մյուս պահպանողականները պայքարում են ձախ լիբերալների դեմ: Պատահական չէ, որ, մասնավորապես, Վրաստանի իշխանության դեմ արշավի հիմքում ԼԳԲՏ, օտարերկրյա գործակալների (իրականում ձախ-լիբերալ գաղափարոխոսության պրոկսիները) օրինագծերի խնդիրն էր դրված: Այսինքն, գնում է արժեքային համակարգի համար պայքար: Պատահական չէ, որ Թրամփը, ԱՄՆ հայերի ձայները շահելու համար, զանգահարել էր հենց Արամ Ա կաթողիկոսին: Նրան է տեսնում միջնորդ տեղի հայերի հետ հարաբերվելու գործում: Հայաստանն այսօր, բառիս բուն իմաստով, դարձել է ձախ լիբերալիզմի կղզյակ, շրջապատված պահպանողական ուղղությունը վերցրած երկրներով՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան: ՔՊ-ն տարածաշրջանային, նաև համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել: ՔՊ-ի գաղափարախոսությունը, իսկ այդպիսինը կա, պետք է ուղղակի հետևյալ գործող վարչապետի, գործող վարչապետի գործող կնոջ ելույթները, կրթության նախարարի կրթական ռեֆորմները, դա հասկանալու համար, դիսոնանսի մեջ է գտնվում տարածաշրջանի երկրների հետ: ՔՊ-ն գաղափարախոսական առումով պարտված խմբավորման է վերածվել, և դա սպառնում է մեր քայքայված անվտանգության վերջին բաղադրիչների վրա»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24