Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«ՔՊ-ն պլանավորել է հերթական հակապետական զիջումները»․ Հայկ Մամիջանյան

36
Այսօր, 14:30
«ՔՊ-ն պլանավորել է հերթական հակապետական զիջումները»․ Հայկ Մամիջանյան

««Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ փուլում չի մասնակցել էս հակաօրինական, հակասահմանադրական գործընթացին։ Ժամեր անց կլինի նաև ՀՀԿ ԳՄ հայտարարությունը»,- լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի դիտարկմանը, թե ընդդիմադիրներն արդեն մասնակցել են սահմանազատման կանոնակարգի քննարկմանն ու լեգիտիմացրել այն։ «Ինչի՞ համար է մի փաստաթուղթ, որը ցանկացած իրավաբանական տրամաբանությամբ չպետք է անցներ ներպետական վավերացումների էս փուլերը՝ ՍԴ, ԱԺ, հայտնվել այստեղ։ Պատասխանը շատ պարզ է․ ՔՊ-ն պլանավորել է հերթական հակապետական զիջումներ և որպես ալիբի, որպես հետագայում արդարացումների հիմք, նախապատրաստում է այս փաստաթուղթը։ Սա հետագա զիջումների լեգիտիմացման հիմք է»,- ասաց Մամիջանյանը։

«ՔՊ-ն պլանավորել է հերթական հակապետական զիջումները»․ Հայկ Մամիջանյան