Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Բա ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում՝ նուռը ձեռքիդ»․ Էդուարդ Շարմազանով

42
Այսօր, 13:24
«Բա ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում՝ նուռը ձեռքիդ»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել…
Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում, Արցախի մասին խոսելուց, ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել։
Դրան ասեք՝ բա «Ադրբեջանի տարածք» Նիկոլն իր որդուն ինչո՞ւ էր ուղարկել ծառայության։
Նիկոլն ի՞նչ գործ ուներ առանց Ալիևի «խալխի երկրում» ինագուրացիա էր անում։
Ո՞վ էր Նիկոլին ու ՔՊ-ականներին թույլ տվել Շուշիում քոչարի պարել։
Նենց էր պարում, կարծես ինքն էր ազատագրել Շուշին։
Նույն Նիկոլը ինչո՞ւ էր «Ադրբեջանի տարածքը» հռչակում Հայաստան։
Ինչո՞ւ էիք «Ադրբեջան» թեյախմության հրավիրում Ադրբեջանի փոխնախագահին։
Դա ի՞նչ էտիկետի խախտում է։
Ինչպե՞ս կարող է «հարևանը» «տանտիրոջն» իր սեփական տուն հրավիրել։
Դու ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռը ձեռքդ։
Բաղչագողությունը քրեորեն պատժվում է, սա գոնե գիտե՞ս։
Վաղը ձեր այդ հիմար հայտարարությունները կարող են հիմք հանդիսանալ ձեր շեֆի՝ Նիկոլի Բաքվի դատարանի առաջ կանգնելու համար, որպես «օկուպանտ», իսկ քեզ ու պաշտպանության նախարարին էլ՝ որպես Աղդամի բաղերից նուռ «յուրացնող»։
Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ, բայց Նիկոլին ինչո՞ւ եք «փուռը տալիս»»։