Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Պետության ապագայի հարց է որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն է»․ Անժելա Էլիբեգովա

91
Երեկ, 16:00
«Պետության ապագայի հարց է որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն է»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Մհեր Գրիգորյանին ինչ հարցրեցին սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգի հետ կապված, կա՛մ խուսափեց պատասխանից, կա՛մ ընդունեց բարձրաձայնված ռիսկերն ու վտանգները, կա՛մ ասաց՝ «պատասխան չունեմ»։
Ու ամեն խոսքում «բայց ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, լավ բան ենք անում»։ Պետության տասնամյակների ապագայի հարց ա որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն ա ու թշնամու սպառնալիքները։ Ու ամենաահավորն այն է, որ իրենք էլ ընդունում են, որ այդ փաստաթուղթը չի չեզոքացնում սպառնալիքը։
Ու քպ-ականները գնալու են ու, բոլոր փաստաթղթի վտանգները անտեսելով, կողմ են քվեարկելու։ Մեկը չի ասի՝ «մի րոպե, բանականությունս միացնեմ»։

Աղբյուրը`   Անժելա Էլիբեգովա