Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Գիտեք, որ ջախջախվելու եք, դրա համար չեք ուզում մնալ քննարկմանը»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

44
Այսօր, 11:30
«Գիտեք, որ ջախջախվելու եք, դրա համար չեք ուզում մնալ քննարկմանը»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Ինչպես հայտնել էինք, ընդդիմադիր խմբակցություններն այսօր չեն մասնակցելու սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ հարցի քննարկմանն ու քվեարկությանը։ Արձագանքելով նրանց որոշմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հակ Կոնջորյանն ասաց․ «Ասում եք՝ չենք մասնակցելու քննարկմանը. այն քննարկմանը, որին երեկ երկար մասնակցել ու լեգիտիմացրել եք։ Խորհրդարանական խմբակցություն ե՞ք, թե՞ դպրոցականներ։ Գիտե՞ք՝ ինչու չեք ուզում մնալ քննարկմանը, գիտեք, որ ջախջախվելու եք։ Առաջարկում եմ մնաք, մասնակցեք քննարկմանը ու ձեր լսարանին ներկայացնեք ձեր փաստարկները»,- ասաց Կոնջորյանը։