Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Մինչ ՀՀ իշխանությունն ափալ-թափալ պրոցեսը տանում է, Ադրբեջանում չի էլ հրապարակվել կանոնակարգը». Աննա Գրիգորյան

94
Երեկ, 16:54
«Մինչ ՀՀ իշխանությունն ափալ-թափալ պրոցեսը տանում է, Ադրբեջանում չի էլ հրապարակվել կանոնակարգը». Աննա Գրիգորյան

Ինչպես հայտնել էինք, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու հարցը:

Նիստից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը պատասխանել է «ԱրմԼուր»-ի հարցերին: «ՀՀ գործող իշխանությունը միանգամից արագ բերում է ՍԴ, հետո՝ ԱԺ, բայց Ադրբեջանում ոչ միայն չի մեկնարկել ներպետական ընթացակարգերով վավերացումը, նույնիսկ փաստաթուղթը չի հրապարակվել: Այսինքն՝ մինչ ՀՀ գործող իշխանությունն ափալ-թափալ պրոցեսը տանում է, Ադրբեջանում չի էլ հրապարակվել կանոնակարգը»,- ասել է Գրիգորյանը:

Աննա Գրիգորյանի ճեպազրույցը