Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Պեսկովը Մոսկվային հարվածելու մասին Թրամփի խոսքերը զգացմունքային հայտարարություն է անվանել

551
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2024 թ., 15:06
Պեսկովը Մոսկվային հարվածելու մասին Թրամփի խոսքերը զգացմունքային հայտարարություն է անվանել

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերը՝ Մոսկվայի կենտրոնին հարվածելու սպառնալիքների մասին, կապված են նախընտրական քարոզարշավի հետ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլում «ԱՄՆ-ում զգացմունքային բուռն հայտարարություններ են հնչում»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Թրամփը հայտնել էր, որ սպառնացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարված հասցնել Մոսկվային՝ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում:

Թրամփը չէր հայտնել, թե երբ և ինչ հանգամանքներում էր տեղի ունեցել զրույցը, սակայն նշել էր, որ Պուտինի հետ հիանալի հարաբերություններ ունի, և որ ՌԴ նախագահը գիտի, որ ինքը «խելագար է»։

՝