Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Համակարգչային հանցագործություններն օրեցօր աճում են»․ Հայկ Մկրտչյան

43
Այսօր, 13:30
«Համակարգչային հանցագործություններն օրեցօր աճում են»․ Հայկ Մկրտչյան

Վերջին 4 տարիների ընթացքում ֆինանսական հանցագործությունները կիբերտիրույթում՝ այսինքն՝ համակարգչային հանցագործություններն օրեցօր աճում են: Այս մասին այսօր «Կիբերհանցագործությունների դրսևորումները սոցիալական ցանցերում․ առկա միտումներն ու կանխարգելիչ քայլերը» թեմայով հրավիրված ասուլիսում հայտնեց ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը: «Այդ դեպքերը 2020թ., 2021թ. գերազանցում էին 800-ը, 2022-ին և 2023-ին գերազանցել են 1000-ի սահմանը և շարունակում են աճել: 2022թ. ֆինանսական հափշտակության 1158 դեպք, իսկ 2023թ. 1198 դեպք»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ քաղաքացիներին գովազդներիր միջոցով գերշահույթ են խոստանում և շահագրգռում են ներդրում կատարել և նրանք հավատալով՝ դառնում են հանցագործության զոհ: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում համակարգչային հափշտակությունների զգալի աճ է նկատվել 2020թ. համավարակի ժամանակ, երբ առցանց տիրույթն էլ ավելի շատ սկսվեց օգտագործվել: Մի շարք տեխնոլոգիաներ են ստեղծվել՝ մասնավորապես արհեստական բանականությունը, և այդ տեխնոլոգիաների համակցությունը հանցագործներին հնարավորություն է տալիս էլ ավելի շատ թիրախավորել քաղաքացիներին և ավելի շատ գումարներ հափշտակել: ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը հավելեց, որ արձանագրվել են նաև դեպքեր, երբ զանգում են, ներկայանում բանկի աշխատակից, պահանջում տրամադրել ստացված կոդը և հափշտակում հաշվի գումարը, բայց այսպիսի դեպքերի թիվը խիստ նվազել է:

«Համակարգչային հանցագործություններն օրեցօր աճում են»․ Հայկ Մկրտչյան