Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Եթե Թրամփը դառնա նախագահ, Պուտինը կնստի Կիևում». Հարիս

78
Այսօր, 15:12
«Եթե Թրամփը դառնա նախագահ, Պուտինը կնստի Կիևում». Հարիս

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Միչիգանում նախընտրական միջոցառման ժամանակ խոսել է իր մրցակից Դոնալդ Թրամփի մասին, անդրադարձել նրա՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը մեկ օրում լուծելու հայտարարությանը: «Կարդացեք և հասկացեք, թե ինչ է նա ասում: Նա կստիպի Ուկրաինային հրաժարվել իր ինքնիշխանությունը խախտող ագրեսորի դեմ պայքարից: Եթե Թրամփը լինի նախագահ, Պուտինը նստած կլինի Կիևում, և հասկանալի է՝ դա ինչ կնշանակի ԱՄՆ-ի ու աշխարհում մեր դիրքի համար»,- CNN-ի փոխանցմամբ, ասել է Հարիսը։