Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Կա գիտություն, կլինի ռազմարդյունաբերություն․ իսկ պատերազմներում հաղթում են գրագետները»․Կարեն Հովհաննիսյան

55
Այսօր, 16:12
«Կա գիտություն, կլինի ռազմարդյունաբերություն․ իսկ պատերազմներում հաղթում են գրագետները»․Կարեն Հովհաննիսյան

Ոազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չորս տարի է անցել, բայց մենք դեռ շարունակում ենք էլ գող փիսո, էլ քյաչալ շուն տրամաբանության մեջ։
Քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկայի փոխարեն Հայաստանի պատմություն, թե՞ Հայոց պատմություն, Արևելյան Հայաստանը ռուսները բռնազավթել են, թե իրենց վերահսկողության տակ են վերցրել տրամաբանության շուրջ ենք պտտվում։
2020-ին անտառաճանաչ առաջին դասարան գնացած աշակերտն այսօր արդեն չորրորդ դասարան է, բայց շարունակում ենք մնալ երեխես մեծանա բժիշկ, ՏՏ մասնագետ, միջազգայանագետ, իրավագետ և այլն, դառնալու տրամաբանության մեջ։ Ոչինչ չենք անում, որ այդ երեխան դառնա ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, մաթեմատիկոս։ Չենք անում ու վերջ, քանի որ ոչ ֆիզիկոսը, ոչ քիմիկոսը, ոչ կենսաբանը, ոչ մաթեմատիոկսը չի կարող իր աշխատավարձով ընտանիք պահի, ուր թե մնաց հիփոթեքով տուն վերցնի, տան դեր դառնա․․․ Մեր երկրի ԼՈՒՍԱՎՈՐ ապագան բացառապես գիտության զարգացումն է, գիտնականներին, դասախոսներին և ուսուցիչներին սոցիալական ամենաառաջնային պլան բերելն է․․․ Կա գիտություն, կլինի ռազմարդյունաբերություն, կա գիտություն, կլինի ուժեղ տնտեսություն, կա գիտություն, կլինի ուժեղ, մրցունակ բանակ, կա գիտություն, կլինի կիրթ, գրագետ հասարակություն, իսկ պատերազմներում հաղթում են գրագետները»։